Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հիվանդասենյակից տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, նա ծայրահեղ ծանր վիճակում է՝ հայտարարել է Սաակաշվիլու հիմնադրած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գեորգի Չիլաձեն:
«Հենց նոր խոսեցի նրա անձնական բժշկի հետ: Նրա առողջական վիճակը կրիտիկական է, կյանքը պահպանելու համար կարևոր է, որ նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք»,- նշել է Չիլաձեն: