Ադրբեջանի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելողներին՝ չափազանց զգույշ լինել:
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր կատարվել հունվարի 27-ի առավոտյան։ Միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, երկու մարդ վիրավորվել է: Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: