Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ-օղլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում:
Քննարկվել են նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։