Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձy Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:
«Պարոն նախարարը նշեց, որ փոխանցել է պետքարտուղար Բլինքենի ուղերձը, որը վերջերս այցելել էր Կահիրե։ Ես դա հաստատում եմ»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է լսել ցանկացած լուրջ առաջարկ, որն ուղղված է իրավիճակի համապարփակ կարգավորմանը:
«Մենք հերթական անգամ պարոն նախարարի միջոցով լսեցինք ուղերձ այն մասին, որ «Ռուսաստանը պետք է դադարեցնի», «Ռուսաստանը պետք է հեռանա», և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: