Պակիստանի Փեշավար քաղաքում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի՝ հայտնել է Radio Pakistan-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի և 150 վիրավորի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Նահանգում սուգ է հայտարարվել։
Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աղոթքի ժամանակ: Ականատեսների խոսքով՝ այնտեղ եղել է ավելի քան 100 մարդ, հավաքվածների մեծ մասը եղել են ոստիկանության, բանակի և սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը։ Միջադեպի հետևանքով մզկիթի մի մասը և շենքի տանիքը փլուզվել են։