Մենք ամբողջությամբ կասեցրել ենք Իրանում դեսպանատան դիվանագիտական գործունեությունը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Պաշտոնյան նշել է, որ կան որոշակի շահարկումներ, թե իբր դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել:
«Այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի, նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- ընդգծել է Խալաֆովը։
Հունվարի 27-ի առավոտյան հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Դեսպանատան անվտանգության ադրբեջանցի մեկ աշխատակից զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։