Երկուշաբթի Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Սպահան նահանգում գտնվող ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով, գրում է UNIAN-ը:
Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հայտարարությանը: «Պայթուցիկ գիշեր Իրանում... Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել է Պոդոլյակը՝ մեկնաբանելով Սպահանի գործարանի վրա հարձակումը, որտեղ անօդաչու սարքեր են արտադրվում։