Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ համալիր միջոցառումներ են անցկացվել:
2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը Սևանա լճում արձանագրվել է 15 իրավախախտում, հայտնաբերվել և լճից դուրս է բերվել 174 տիրազուրկ ձկնորսական ցանցեր, 95 հատ խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց:
Մարզերում և Երևան քաղաքում իրականացվել է 1399 ստուգում, հայտնաբերվել է ապօրինի որսի, վաճառքի և տեղափոխման 56 դեպք, առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածի (Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը) պատրաստվել է 1 նյութ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89-րդ հոդվածի՝ 20 նյութ, 1126-րդ հոդվածի՝ 1 նյութ։