ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է իր նախագահական քարոզարշավը՝ այցելելով Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներ։ Այս մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։
Լրատվականի տվյալներով՝ քարոզարշավի միջոցառումները տարբերվում էին Թրամփի սովորական «աղմկոտ հանրահավաքներից՝ հազարավոր համախոհների առջև»։ Կոլումբիայում (Հարավային Կարոլինա), օրինակ, նախկին նախագահը հանդիպել է ընդամենը 200 ամերիկացու հետ։
Թրամփի օգնականներն այդ հանդիպումները համարել են որպես առաջին քայլ դեպի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի հանրային փուլ: Իր ելույթում Թրամփը կենտրոնացել է Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական որոշումների քննադատության ուղղությամբ։
Շատ հանրապետականներ քննարկում են Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում սեփական թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։
Իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեն Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին: