Երկուշաբթի Բուդապեշտում կայացել են բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Ադրբեջանը և Հունգարիան ստորագրել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ստորագրել են համատեղ հռչակագիր Ադրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին։
Բացի այդ, կողմերը ստորագրել են ևս 6 փաստաթուղթ, այդ թվում՝ համագործակցության արձանագրություն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև, փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի էկոնոմիկայի և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարությունների միջև՝ բնական գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ: