Աշխարհում Թուրքիայի դերակատարումը մեծացրած, բայց երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ ստեղծած Էրդողանի վարչակազմին առաջիկայում լուրջ փորձություն է սպասվում:
Սկզբում որպես վարչապետ, Սահմանադրության փոփոխությունից հետո որպես նախագահ, 20 տարի երկիրը փաստացի ղեկավարող Էրդողանի համար, փորձագետների կանխատեսմամբ, այս տարվա ընտրություններն ամենադժվարն են լինելու:
Հունիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղափոխվել են մայիս, միջազգային մամուլի պնդմամբ, դա իշխող ուժի հերթական հնարքն է կշեռքի նժարը սեփական կուսակցության օգտին թեքելու համար:
Բայց եթե նախագահական պայքարում 69-ամյա Էրդողանը շարունակում է առաջատար համարվել, նույնը չի կարելի ասել խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ նրա կուսակցության մասին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան