Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, 3 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել է շենքերի 20-50 տոկոսը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: