Հայոց բանակը 31 տարեկան է: Շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Կաթողիկոսը:
Անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. ՀՀ վարչապետ:
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար. Դոնֆրիդ:
Միյատովիչը վերահաստատել է միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը Արցախ ապահովման կարևորությունը:
Երուսաղեմի սինագոգներից մեկում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:
Երուսաղեմում հրեա արմատականները փորձել են հարձակվել հայկական ռեստորանի վրա:
Թուրքիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները նախազգուշացրել են երկրում ահաբեկչության վտանգի մասին
Մակրոնը վերահաստատել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ:
Հնդկաստանում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել: