ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է BostonGene ընկերության ներկայացուցիչների հետ։
BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է։
Վահան Քերոբյանն իր խոսքում ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված բարձր ցուցանիշներն ու ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարարը նաև համառոտ անդրադարձել է նախարարության գործունեությանն ու համակարգման ոլորտներին, տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, առաջնահերթություններին ու պետական աջակցության գործիքակազմին։
Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է տնտեսության արդիականացման միջոցառումը։