Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետարանից տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների պուրակ։
Մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, զինծառայողները, հոգևոր դասը, մտավորականության ներկայացուցիչները, քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձանին։
Այնուհետև Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ, Իջևանի Մշակույթի տանը տեղի է ունեցել միջոցառում։
Միջոցառումը մեկնարկել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։
Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով են պարգևատրվել ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։
Միջոցառումն ուղեկցվել է ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։