Հրեա արմատականները Երուսաղեմում փորձել են հարձակվել Taboon Wine Bar հայկական ռեստորանի վրա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը:
«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումների և ագրեսիվ գործողությունների»,- նշել է լրագրողը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածներ չկան։