Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ՆԱՏՕ-ի ճանապարհը փակ չէ մեզանից ոչ մեկի համար»,- ասել է Հաավիստոն ֆիննական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ եռակողմ բանակցությունների կասեցումը՝ նա նշել է. «Մենք պետք է գնահատենք իրավիճակը. արդյոք տեղի ունեցած իրադարձությունները երկարաժամկետ հեռանկարում կխոչընդոտեն շվեդական նախագծի առաջընթացը»:
Ավելի վաղ Հաավիստոն չի բացառել, որ եթե Թուրքիան չվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության փասատաթուղթը, Ֆինլանդիան կարող է դիտարկել առանձին անդամակցելու հնարավորությունը: