Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը:
«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր շրջաններում և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միյատովիչը:
Նա հավելել է. «Ինչպես նշել էմ 2021թ. իմ հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր համապատասխան սուբյեկտներին, ներառյալ՝ իմ գրասենյակը, առաջնահերթորեն դիմել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին»