Ադրբեջանում բնական գազի արդյունահանման ավելացումը կարող է կարևոր դեր խաղալ Հունգարիայի ու Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Այս մասին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ հայտնում է Հունգարիայի հանրային հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանից բնական գազ ստանալու համար ենթակառուցվածքի ստեղծման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: