ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաև կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
Պատգամավորը, մասնավորապես, նշել է.
«Հարցի շրջանակում ներկայացրի նաև Հայաստանի փորձը, այն օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես ենք եկել գործընկերներիս հետ միասին:
Տղամարդիկ կարող են աջակցել սոցիալական նորմերի վերաձևակերպմանը և պետք է աջակցեն մեզ առանց բռնության հասարակություն ունենալու հարցում:
Ես կիսում եմ տիկին Սշտեյների վերլուծությունն առ այն, որ բռնությունը վտանգ է ժողովրդավարության համար, և հենց սա կարող է լինել հերթական պատճառ կամ առիթ, որպեսզի տղամարդիկ և կանայք միասին գործեն»:
Ելույթի մանրամասները՝ տեսանյութում: