Վրաստանում ուժի մեջ է մտել «Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին» համաձայնագիրը։ Որոշումը հրապարակվել է Վրաստանի պաշտոնական տեղեկագրում:
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտով:
Հայաստանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հայաստան այցի ընթացքում: