ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- ասված է որոշման մեջ:
Հոբելյանական հանձնաժողովը նախագահելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ստորագրվող հավելված