ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ֆինլանդացի պատգամավոր Կիմմո Կիլյունենը մտահոգություն է հայտնել արգելափակման կապակցությամբ։ Նա նշել է, որ դա կարող է վերածվել հումանիտար աղետի:
Անդրադառնալով նաև ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ Կիլյունենն առաջարկել է անկողմնակալ միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել տարածաշրջանում՝ իրավիճակը գնահատելու համար: