ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Գեորգի Ավետիսյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
2. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանին»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գեորգի Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։