ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը:
«Կարծում եք՝ հնարավո՞ր է գազատարով կամ ինտերնետի մալուխներով զինամթերք տեղափոխել: Շրջափակման միակ պատճառը էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է»,- ընդգծել է պատգամավորը, հավելել՝ «ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ հայրենիք»:
Մամիջանյանը շեշտելէ՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր հայրենի հողում և ունի ինքնորոշվելու իրավունք: