ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ԵԽԽ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել միասին հասկանալ՝ ինչ է կատարվում Լաչինի միջանցքի շուրջ:
«Եթե միջանցքը արգելափակողները էկոակտիվիստներ են, ո՞րն է նրանց պահանջը: Եթե նրանք ուզում են ինչ-որ բան կարգավորել, ո՞րն է կառավարության պահանջը: Եթե խնդիրը մարդիկ են, ապա ովքե՞ր»,- նշել է Վարդանյանը՝ համաձայնելով հնչած կարծիքներին, որ Ադրբեջանի իրական նպատակը ցեղասպանությունն է:
Պատգամավորը կոչ է արել ցանկացած մակարդակի առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ աշխարհին ցույց տալու, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: