Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, շեշտեց այնտեղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Ակնհայտորեն, Հայաստանը և ԼՂ-ն հակառակն են պնդում: Այս հակասությունը լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է: Մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Մենք առաջնորդվելու ենք այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք բոլոր դժվարությունները և բարդությունները»,- ասաց Փաշինյանը: