ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: