Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:
Մինչ այդ նա զբաղեցրել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»,- ասաց նորանշանակ մարզպետը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար:
«Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը, որովհետև հայրենի մարզին ծառայելը խիստ պատվաբեր է յուրաքանչյուրիս համար: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն»,- ասաց Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ երեկ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։