Երեք զինծառայողից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար և դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը, և հույս ունենք՝ բոլորն առողջացումով պետք է տուն գնան:
Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից փրկված զինծառայողների առողջական վիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Ես այսօր գիշեր եմ վերադարձել գործուղումից, երևի օրվա ընթացքում կայցելեմ նրանց»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասի կացարանում. զոհվել է 15 զինծառայող: