Երևան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ Նա կլինի Եվրոպա-Հայաստան Քաղաքականության և անվտանգության հարցերով երկխոսության առաջին նիստի համանախագահը:
Այս մասին հայտնել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից: