Այսօր՝ ժամը 15.00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ստեփանակերտի գազալցակայանները երեկ վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված էր գազամատակարարման մասնակի վերականգնումով: