Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է հատկացնել 98 490․5 հազ դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ: