ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ հույն պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուն Ադրբեջանին կոչ է արել՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ հասանելիությունը և մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը: Էֆստատիուն ընդծել է, որ Բաքվի նման պահվածքը հարվածի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը:
Անդրադառնալով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին՝ պատգամավորն այն որակել է «ցեղասպան գործողություն»: