Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանդիպել է բնակիչների հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր Ֆեյսբուքի էջում։
«Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ:
Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու բոլոր աշխատանքների՝ ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ»,- գրել է Ավինյանը: