ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։
Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: