Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ աշխատանքում։
Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության նախարարությունում, այդ թվում՝ փոխնախարար։ 2016-2022 թվականներին նա եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։