Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցությունները Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ դադարի կարիք ունեն՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն:
«Բանակցություններում պետք է դադար տալ։ Ավելի լավ է՝ դրանք շարունակել մթնոլորտի հանդարտվելուց հետո»,- նշել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը:
Հաավիստոն նաև չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի քննարկման հնարավորությունը՝ առանց Շվեդիայի: Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհետաձգվի առնվազն մինչև Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները: