Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում փոփոխություններ կատարեց 2022 թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման մեջ։ Որոշումը վերաբերում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջներ սահմանելուն։ Հարցը ներկայացրեց ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։
Այսպիսով, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվում են նաև հարմարություններ բրայլյան գրություններով և հաշմանդամության միջազգային խորհրդանիշի առկայության կամ բացակայության մասին տվյալներ։ Նշվում են տեղամասային կենտրոնի կոորդինատները քարտեզի վրա, հնարավորության դեպքում նաև տեղամասային կենտրոնի լուսանկարներ։