Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, որը պատասխանատու էր զինված ուժերի թիկունքային ապահովման համար, հրաժարականի դիմում է ներկայացրել սննդամթերքի գնումների հետ կապված սկանդալից հետո՝ հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:
«Վյաչեսլավ Շապովալովը խնդրել է աշխատանքից ազատել իրեն, որպեսզի սննդի ծառայությունների գնման հետ կապված մեղադրանքների արշավի հերտևանքով Ուկրաինայի զինված ուժերի կայուն ապահովման համար սպառնալիք չստեղծվի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Աշխատանքից ազատվել են նաև նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն և գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն:
Օրեր առաջ ուկրաինական լրատվամիջոցները պաշտպանության նախարարությանը մեղադրել էին առաջնագծում զորքերին սնունդ մատակարարելու վերաբերյալ սովորականից երկու-երեք անգամ գերազանցող գնով պայմանագրեր կնքելու համար: