Զվարթնոց օդանավակայանում ուժեղացված ծառայություն է՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում՝ տաքսիներն են:
Տաքսի վարելու համար պետք է համապատասխան լիցենզիա, իսկ կոնկրետ օդանավակայանում գործունեություն ծավալելու համար՝ մեկ այլ տեսակի: Այդ որոշումը տարիներ առաջ է ընդունվել, պարզապես այժմ ստուգումները խստացվել են:
Անհատ, թե ծառայություն՝ լիցենզիան տրամադրվում է վարորդի անունով՝ անվճար, անհատի դեպքում նաև հետագայում չի ենթադրում հարկային պարտավորորություններ:
Լիցենզիա չկար, արձանագրություն կազմվեց: Մեկ այլ մեքենայի վարորդ առհասարակ չստորագրեց արձանագրությունը, կարծում է, որ այն անտեղի է կազմվում:
Կարեն Համբարձումյան (տաքսու վարորդ) - Տեղյակ չեմ եղել, տեղյակ լինեի՝ կանեի, ինձ համար խնդիր չկա: Եթե ես էսօր անում են տաքսու ԱՊՊԱ, լիցենզիա էլ կանեմ, ինձ ձեռ ա տալիս լիցենզիայով անեմ, օրինական քշեմ, սենց բաներ չլինի:
Վարորդը վստահեցրեց, որ կլիցենզավորվի, բայց դա արձանագրություն չկազմելու հիմք չէ:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Վարորդը արձանագրություն կազմելուն համաձայն չէր, իր առարկությունները գրեց արձանագրության մեջ, կհրավիրեն վարույթի, նոր համապատասխան որոշում կկայացվի:
Վարորդները պետք է հատուկ ներդիրը փակցնեն դիմապակուն. դրա բացակայությունը փաստում է, որ վարորդը ՏԿԵՆ-ից չի ստացել տաքսի վարելու արտոնագիր:
Հակոբ Բաղդասարյան - Լիցենզիայի ամսական կտրվածքով պետական տուրքը 0 է: Դուք վարորդներին իրազեկո՞ւմ եք դրա մասին. անպայման, իրազեկում ենք:
Սա վերջին 2 ամսվա ընթացքում արդեն երրորդ մշտադիրտարկումն է օդանավակայանի տարածքում:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի պետ) - Մեր գերնպատակը մարդկանց նկատմամաբ վարչական արձանագրություն կազմելը, նրանց պատասխանատվության ենթարկելը չէ, մեր գերնպատակը այս պահին օրինական դաշտ բերել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են տաքսամատորային ուղևորափախադրման գործընթացում և երկրորդ նպատակը որ իրազեկվածության շրջանակը ավելի լայն լինի:
Արթուր Արաբաչյանի տվյալով, այս պահին դեռ ոչ մի վարորդ կամ ընկերություն օդանավակայանի տարածքում ծառայություն մատուցելու լիցենզիա չի ստացել: Զվարթնոցում տաքսի վարելու չափանիշները փոքր ինչ խիստ են՝ սպիտակ գույն, հատուկ տարբերանշան, գործարանային վառելիք, մինչև 7 տարեկան մեքենաներ և այլն: Առանց արտոնագրի վարելու համար վարչական տույժ է նախատեսված:
Արթուր Արաբաչյան - առանց լիցենզիայի տաքսամատորային ուղևորափոխադրում իրականացնելու, կազմակերպելու համար, նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, այսինքն 50 հազար դրամի չափով:
Նման ստուգումներ տեսչականը պարբերաբար իրականացնում է, շրջում են ոչ միայն օդանավակայանում, այլև Երևանի փողոցներում: Տեսչականի հավաստմամբ, տուգանքից խուսափելու միակ միջոցը ՏԿԵՆ դիմելը, անվճար լիցենզիա ստանալն ու օրինական դաշտում ծառայություն մատուցելն է: