Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարները ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները:
Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ՝ տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարները ստանալու նպատակով: