Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է աշխատել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման, մոնիթորինգային առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիմումից հետո Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ: Այն ենթադրում է ՀԱՊԿ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման և սահմանում է նման առաքելության քանակը, մանդատը և աշխատանքի ժամկետները։
«Նախագծի շուրջ աշխատանքը շարունակվում է։ Համաձայնեցման ընթացակարգի ավարտից հետո այն կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել Զայնետդինովը: