Թուրքիայի ընդդիմադիր «Վեցի դաշինքը» մտադիր է Անկարայում նախատեսված հանրահավաքի ժամանակ հայտարարել նախագահի իր միասնական թեկնածուին։ Ակցիան նախատեսված է մարտի 11-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից պետության ղեկավարի ընտրություններ նշանակելու մասին հրամանագրի ստորագրման հաջորդ օրը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: «Լավ» կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ հունվարի 26-ին նախատեսվող հանդիպմանը կքննարկվի ընդդիմության թեկնածուն:
Ավելի վաղ Էրդողանը հաստատել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի կունենան մայիսի 14-ին:
Նա նաև հայտնել է, որ եթե խորհրդարանը չաջակցի այդ առաջարկին, ապա կօգտվի Սահմանադրությամբ իրեն տրված՝ Օրենսդիր ժողովը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքից: