Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել ավելի քան 30 իրանցի պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ, որոնց մեղադրում են ցուցարարներին ճնշելու համար: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Նրանք չեն կարողանա մուտք գործել Եվրամիություն, իսկ ԵՄ-ում նրանց ունեցած ակտիվները կարող են սառեցվել:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է ԵՄ-ի և Բրիտանիայի կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
Քանանին հայտնել է, որ ի պատասխան Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը՝ Իրանը շուտով կհրապարակի պատժամիջոցների իր նոր ցանկը արևմտյան պաշտոնյաների և կառույցների դեմ։