Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Միկկո Սավոլան հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի շահերից է բխում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը միասին ավարտելը:
«Մենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել Շվեդիայի հետ միաժամանակ։ Ֆինլանդիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում այս գործընթացը միասին ավարտել»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն չէր բացառել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի քննարկման հնարավորությունը՝ առանց Շվեդիայի:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Անկարայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդմակցության հարցում: