«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում
նվիրաբերված 100 տոննա պարենամթերքն այս պահին գտնվում է Գորիսում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով այն հնարավոր չէ հասցնել Արցախ:
«Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախ հասցնելու ուղղությամբ:
Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:
Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը մոլորեցնելու բացահայտ նպատակ են հետապնդում»,- ասված է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հաղորդագրության մեջ: