Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել ևս 500 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ նախարարները համաձայնել են նաև հավելյալ 45 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինայում ԵՄ ռազմական ուսումնական առաքելության համար ոչ մահացու սարքավորումների ձեռքբերման նպատակով:
Բորելը հավելել է, որ Բեռլինը պարզաբանել է, որ չի արգելի գերմանական Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: