ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել: Այդ մասին ասված է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքի էջում:
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»,- նշված է գրառման մեջ: