Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
«Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր:
Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է Հարությունյանը: